Մենք երբեմն չենք նկատում մեզ հետ ապրող մեծ մարդկանց։
Մեծ՝ այն իմաստով, որ իրենցով Հայաստանին և հայ ժողովուրդին միայն փառք ու համբավ է եկել։
Ինչպես Բեկորն է ասում․ «Որդիներ կան, որոնք ազգի անունից են ներկայանում, և որդիներ, որոնց անունով ազգն է ներկայանում»։
Սմբատ Լպուտյանն իր կատարած աշխատանքներով Հայաստանին այնպիսի մեծ հռչակ է բերել, որը կարելի է համեմատել, օրինակ, Արամ Խաչատրյանի, Վիկտոր Համբարձումյանի հետ։
Ճիշտ է, մեծերին համեմատելը կոռեկտ չէ, բայց ստիպված եմ այսպես անում, քանի որ «մեծ ու փոքր» ոչ մեկը չի ճանաչում։
Սմբատ Լպուտյանի նման մարդուն ինչ-որ գործով կալանավորելը առաջին հերթին ծաղր է գործող իշխանություններին, խարան՝ նրանց ճակատին։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսին են պետականաշինության, բարոյականության մասին պատկերացումները գործող իշխանության կուլիսներում։
Գրառման առնչությամբ արհեստական բանականությանը խնդրեցի մի նկար գեներացնի։
Ինչպես ասում է Պարույր Սևակը․ «Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը»:
Եվ կշահենք, չկասկածես, Նիկոլ։
Քոպեսները հարյուրներով կգան ու կգնան, բայց հայ ժողովուրդը կմնա, քանի որ միշտ կունենա Սմբատի պես զավակներ։
Արթուր Խոջաբաղյան